Սեղանի Խաղ "Հոպ-հոպ նապո" (3+)
• Տարիք - 3+
• Մասնակիցների քանակ - 2-5
• Խաղաքարտ - 160
• Փայտե նապաստակ-խաղաքարտ - 5
• Խաղատախտակ
• Պտուտակ
Անվճար առաքում՝ 10,000 դրամ և ավելի պատվերների դեպքում
• Տարիք - 3+
• Մասնակիցների քանակ - 2-5
• Խաղաքարտ - 160
• Փայտե նապաստակ-խաղաքարտ - 5
• Խաղատախտակ
• Պտուտակ
Քարտերը դասավորեք ըստ գույների և դրեք տուփի համապատասխան տեղերում՝ շրջված (երեսնիվայր): Յուրաքանչյուր խաղացող ընտրում է իր նապաստակը և դնում «ՄԵԿՆԱՐԿ» վանդակում:
Խաղը սկսում է ամենաբարձրահասակ մասնակիցը: Հետո հերթը փոխանցվում է ժամսլաքի ուղղությամբ։ Խաղացողը պտտում է սլաքը, թիվը ցույց է տալիս, թե քանի վանդակ պետք է առաջ տանել նապաստակը: Գույնը ցույց է տալիս, թե որ գույնի քարտը պետք է վերցնել: Խաղացողը առաջ է տանում իր նապաստակը, վերցնում է քարտը (առանց մյուսներին ցույց տալու) և առանց խոսելու (ժեստերով, շարժումներով կամ կենդանիների ձայներով) բացատրում է նկարվածը իսկ մյուսները փորձում են գուշակել:
Խաղացողն առաջ է գնում ցույց տված թվով՝ անկախ նրանից, թե մյուսները գուշակեցին քարտը, թեոչ:
Փոքրիկներին խաղավարը (ծնողը) կարող է ծածուկ նայել քարտը և հուշել: Ցանկության դեպքում կարող եք թույլ տալ, որ երեխաները բացատրեն նաև խոսքերով:
Եզրագծին հասած մասնակիցները շարունակում են խաղալ ու գուշակել մյուսների քարտերը:
Խաղն ավարտվում է, երբ բոլոր նապաստակները հասնում են եզրագծին:
Validate your login