Ապրանքի վերադարձի պայմաններ
Եթե ձեռք բերված ապրանքը ցանկանում եք վերադարձնել, խնդրում ենք նախապես ծանոթանալ վերադարձի պայմաններին։
Վերադարձի հիմնական պայմանները
Գնորդը կարող է վերադարձնել ձեռք բերված ապրանքը գնման օրվանից 14 (տասնչորս) օրացուցային օրվա ընթացքում, եթե պահպանվել են հետևյալ պայմանները։
Ապրանքը պետք է լինի չօգտագործված վիճակում և չունենա օգտագործման հետևանքով առաջացած հետքեր։
Պետք է պահպանված լինեն ապրանքի արտաքին տեսքը, ամբողջականությունը, պիտակները և առկա պարագաները։
Անհրաժեշտ է ներկայացնել ապրանքի գնման փաստը հավաստող կտրոնը կամ համապատասխան գնման փաստաթուղթը։
Որտե՞ղ է կատարվում վերադարձը
Ապրանքի վերադարձը կատարվում է բացառապես ԲՈՒՄ ՓԱՐԹԻ խանութ-սրահում։
Վերադարձ իրականացնելու համար հաճախորդը պետք է անձամբ մոտենա խանութ-սրահ՝ իր հետ բերելով վերադարձվող ապրանքը և գնման փաստը հավաստող փաստաթուղթը։
Ապրանքի վիճակը
Վերադարձվող ապրանքը ստուգվում է խանութ-սրահում՝ համոզվելու համար, որ այն համապատասխանում է վերադարձի պայմաններին։
- Ապրանքը չպետք է ունենա օգտագործման հետքեր։
- Պիտակները և փաթեթավորումը պետք է հնարավորինս պահպանված լինեն։
- Ապրանքի հավաքածուի բոլոր մասերը և պարագաները պետք է առկա լինեն։
Սխալ կամ վնասված ապրանք
Եթե ստացել եք ձեր պատվերին չհամապատասխանող, թերի կամ տեսանելի վնասվածքով ապրանք, խնդրում ենք հնարավորինս արագ կապ հաստատել մեզ հետ։
Խորհուրդ ենք տալիս ապրանքը ստանալու պահին ստուգել դրա արտաքին տեսքը, ամբողջականությունը և պատվերին համապատասխանությունը։
Երբ վերադարձը կարող է չընդունվել
Վերադարձը կարող է չընդունվել, եթե ապրանքը այլևս չի համապատասխանում վերադարձի համար սահմանված վիճակին։
- Ապրանքը օգտագործվել է կամ ունի օգտագործման տեսանելի հետքեր։
- Վնասվել կամ հեռացվել են ապրանքի պիտակները։
- Ապրանքի հավաքածուն ամբողջական չէ։
- Ապրանքը վնասվել է գնորդի կողմից։
- Բացվել կամ վնասվել է այնպիսի փակ փաթեթավորում, որի ամբողջականությունը կարևոր է ապրանքի հետագա վաճառքի համար։
Խնդրում ենք նկատի ունենալ, որ պատվերի համար նախկինում վճարված առաքման արժեքը վերադարձման ենթակա չէ։
Վերադարձի վերաբերյալ հարց ունե՞ք
Եթե վստահ չեք՝ ձեր ապրանքը ենթակա է վերադարձի, կարող եք նախապես կապ հաստատել մեզ հետ։