Անվճար առաքում՝ 10,000 դրամ և ավելի պատվերների դեպքում
Խառնեք բոլոր դոմինոները՝ պատկերները դեպի ներքև:
2 խաղացողի դեպքում՝ յուրաքանչյուրը վերցնում է 7 դոմինո:
3-4 խաղացողի դեպքում՝ յուրաքանչյուրը վերցնում է 5 դոմինո:
Մնացած դոմինոները թողեք սեղանին (փակ վիճակում)՝ որպես պահեստային ֆոնդ: Պահեք ձեր դոմինոները գաղտնի մյուս մասնակիցներից:
Խաղը սկսում է նա, ով ունի կրկնվող պատկերով (դուբլ) դոմինո: Եթե ոչ մի խաղացող դուբլ չունի, քարերը նորից խառնվում են և վերաբաշխվում: Խաղն ընթանում է ժամացույցի սլաքի ուղղությամբ: Քարերը դրվում են սեղանին՝ համապատասխանեցնելով նույն պատկերները (կրկնվող պատկերով դոմինոները տեղադրվում են ուղղահայաց/լայնքով): Շղթան կարելի է շարունակել երկու ծայրերից էլ: Եթե համապատասխան քար չունեք, պահեստից վերցրեք մեկ առ մեկ, մինչև գտնեք անհրաժեշտ պատկերը:
Հաղթում է նա, ով առաջինն է սպառում իր բոլոր դոմինոները:
Եթե խաղը «բլոկավորվում է» (ոչ ոք չի կարող քայլ անել, իսկ պահեստում քարեր չկան), հաղթում է այն մասնակիցը,ում ձեռքին մնացել է ամենաքիչ քանակությամբ դոմինո:
Validate your login