Մնջախաղ "Էլ դու սու՛ս" (12+)

SKU:
88
7 300 ֏

• Տարիք - 12+

• Մասնակիցների քանակ - 4+

• Խաղաքարտ - 300

button minus button plus

Էլ դու սու՛ս— աշխույժ և ծիծաղելի հայկական թիմային մնջախաղ ամբողջ ընկերախմբի համար։

Խաղն ընդգրկում է 300 խաղաքարտ՝ հայկական ֆիլմերի, հեքիաթների, ասացվածքների և հայտնի դարձվածքների վերնագրերով։

Բաժանվեք թիմերի. թիմի մասնակիցը քաշում է քարտը և 2 րոպեում (ավազե ժամացույցով) առանց ձայն հանելու՝ մնջախաղով, բացատրում գրված արտահայտությունը (թույլատրվում է մատներով ցույց տալ բառերի քանակը)։

Յուրաքանչյուր ճիշտ գուշակված քարտ բերում է 1 միավոր։

Հավաքեք ձեր թիմը, ստուգեք ձեր դերասանական տաղանդն ու դարձրեք ցանկացած հավաքույթ անմոռանալի։

Կարծիքներ

Թողնել կարծիք
Դուք վերանայում եք՝Մնջախաղ "Էլ դու սու՛ս" (12+)