Մարիամիկ

SKU:
62
2 100 ֏

• Տարիք - 2+

button minus button plus

Մարիամիկը մեծ զգեստապահարան ունի և տարբեր եղանակների համար նախատեսված հագուստ։

«Մարիամիկ» խաղը երեխային կսովորեցնի դեմքի և մարմնի մասերը, հագուստի տեսակները և դրանց սեզոնային կիրառությունը։ Խաղի միջոցով երեխան կսովորի համադրել հագուստը, կհասկանա մարմինը և հագուստը խնամելու, կոկիկ ու մաքուր տեսք ունենալու կարևորությունը։

Խաղը կզարգացնի երեխայի ինքնագիտակցությունը, տրամաբանությունը և պատճառահետևանքային կապեր գտնելու ունակությունը։ Մարիամիկի օրինակով երեխան հեշտությամբ կսովորի առօրյա սովորություններ և ճիշտ վարքագիծ։

Խաղի միջոցով երեխային կարող եք սովորեցնել «տո՛ւր», «դի՛ր», «հանի՛ր», «ցո՛ւյց տուր» հրահանգները, ինչպես նաև մարմնի և դեմքի մասերը, գույները և տարվա եղանակները։

Երեխային խնդրեք Մարիամիկին հագցնել տվյալ եղանակին համապատասխան հագուստով։ Կարող եք հարցնել՝ «Ի՞նչ հագուստ պետք է հագնի Մարիամիկը, երբ ցուրտ է» կամ «Ի՞նչ հագուստով կարող է գնալ այգի»։

Մարիամիկին դիտմամբ սխալ հագցրեք, օրինակ՝ ամառային վերնաշապիկ և ձմեռային գլխարկ, ապա երեխային խնդրեք գտնել և ուղղել սխալը։

Հագցրեք Մարիամիկին՝ բաց թողնելով հագուստի որևէ դետալ, և խնդրեք երեխային լրացնել այն։

Խնդրեք գտնել կարճաթև և երկարաթև շապիկները, բացատրել՝ ինչով են դրանք տարբերվում և ինչով են նման՝ ըստ ձևի, գույնի և կիրառության։

Կարծիքներ

Թողնել կարծիք
Դուք վերանայում եք՝Մարիամիկ