Անվճար առաքում՝ 10,000 դրամ և ավելի պատվերների դեպքում
«Ճանաչում ենք աշխարհը» տախտակների շարքը ճանաչողական-ուսուցողական խաղերի հավաքածու է, որն ընդգրկում է ամենատարբեր թեմաներ։ Այն կարող է դառնալ երեխայի առաջին ուսուցողական խաղերից մեկը՝ նպաստելով նրա մոտորիկայի, ճանաչողական հմտությունների և խոսքի զարգացմանը։
Խաղի բազմազանությունը հնարավորություն է տալիս այն կիրառել տարբեր տարիքում՝ ամեն անգամ նոր առաջադրանքներով։
Փոքրիկների համար
Սովորեցրեք «տո՛ւր», «դի՛ր», «հանի՛ր», «ցո՛ւյց տուր» պարզ հրահանգները։ Պատկերների միջոցով ծանոթացրեք երեխային շրջապատող աշխարհին, իսկ հետագայում սովորեցրեք տարբերել, համեմատել և խմբավորել պատկերները։
Խաղային առաջադրանքներ
• Խնդրեք երեխային ուշադիր նայել տախտակին և արագ գտնել Ձեր նշած պատկերը։
• Հանեք պատկերները շրջանակներից, խառնեք դրանք և առաջարկեք ճիշտ տեղադրել։
• Նկարագրեք որևէ պատկեր՝ նշելով դրա գույնը, ձևը, չափը, նշանակությունը կամ թեմատիկ պատկանելությունը, իսկ երեխան թող կռահի, թե որ պատկերի մասին է խոսքը։
• Շարեք 5–7 պատկեր, խնդրեք երեխային մտապահել դրանք, ապա թաքցրեք 1–2-ը և առաջարկեք գտնել բացակայող պատկերները։
• Փոխեք պատկերների հերթականությունը և խնդրեք երեխային վերականգնել սկզբնական դասավորությունը։
• Միասին գտեք պատկերների նմանություններն ու տարբերությունները, քննարկեք դրանց առանձնահատկությունները։
• Պատկերների հիման վրա հորինեք փոքրիկ պատմություններ՝ զարգացնելով երեխայի երևակայությունն ու խոսքը։
• Պատկերները տեղադրեք սխալ շրջանակներում և առաջարկեք երեխային գտնել ու ուղղել սխալները։