Անվճար առաքում՝ 10,000 դրամ և ավելի պատվերների դեպքում
Գիրք-փազլի օգուտները
Մտավոր և խոսքի զարգացում․ հարստացնում է բառապաշարը, զարգացնում կապակցված խոսքը, հիշողությունը, տրամաբանական ու պատկերավոր մտածողությունը, ընդլայնում է ճանաչողությունը։
Ֆիզիկական և ստեղծագործական․ զարգացնում է մանր մոտորիկան, խթանում երևակայությունը, ձևավորում ճաշակ և նախասիրություններ։
Հուզական և սոցիալական․ զարգացնում է շփման հմտությունները, հուզական ոլորտը, ապրումակցումը և ամրապնդում ծնող-երեխա կապը։
Գիրք-փազլի օգտագործման այլընտրանքային ձևեր
Դերային խաղ․ Ընթերցեք բեմական առոգանությամբ և առաջարկեք երեխային խաղալ կերպարներից մեկի դերը։
Նկարչություն․ Միասին նկարեք հերոսներին և քննարկեք նրանց։
Ստեղծագործական ավարտ․ Թողեք պատմությունը կիսատ և առաջարկեք երեխային հորինել ավարտը։
Վերաշարադրում․ Խնդրեք երեխային կարդալուց հետո պատմել հեքիաթը։
Բովանդակային քննարկում․ Հարցրեք՝ ով դուր եկավ կամ չեկավ, ինչու հերոսներն այդպես վարվեցին և ինչ կաներ ինքը նրանց փոխարեն։
Էմպատիայի զարգացում․ Քննարկեք հերոսների զգացմունքները և այն, թե ինչ կփոխեր երեխան հեքիաթում։
Validate your login