Անվճար առաքում՝ 10,000 դրամ և ավելի պատվերների դեպքում
Խաղաքարտերը խառնելուց հետո յուրաքանչյուր մասնակցի բաժանվում է 7 խաղաքարտ։ Յուրաքանչյուր մրցափուլի ավարտից հետո բացված և չբացված խաղաքարտերը կրկին խառնում են։
Տրցակում կա 49 խաղաքարտ, իսկ խաղին կարող է մասնակցել 2-ից 7 հոգի։ Խաղի հերթականությունը որոշվում է ըստ մասնակիցների տարիքի՝ սկսում է ամենափոքրը, այնուհետև հերթը անցնում է մյուսներին՝ տարիքային աճման կարգով։
Մասնակիցները ժամացույցի սլաքի ուղղությամբ հերթով պտտում են երկու սլաքները՝ մեկը՝ գունային, մյուսը՝ կենդանիների պատկերներով շրջանի վրա։ Գունային սլաքը ցույց է տալիս խաղաքարտի գույնը, իսկ մյուսը՝ կենդանու պատկերը։
Սլաքները պտտելուց հետո մասնակիցները պետք է գտնեն և շրջեն իրենց մոտ գտնվող համապատասխան խաղաքարտը։ Օրինակ՝ եթե գունային սլաքը կանգ է առնում կապույտի, իսկ կենդանիների սլաքը՝ խոզուկի վրա, ապա կապույտ խոզուկով խաղաքարտ ունեցող մասնակիցը շրջում է այն և դուրս բերում խաղից։
Եթե համապատասխան խաղաքարտը մասնակիցներից ոչ մեկի մոտ չկա, այդ մասին հայտնում են, և սլաքները պտտելու հերթն անցնում է հաջորդ մասնակցին։
Հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, ով առաջինը կշրջի իր բոլոր խաղաքարտերը։
Validate your login