Անվճար առաքում՝ 10,000 դրամ և ավելի պատվերների դեպքում
Զարգացնում է հիշողությունը, ուշադրությունը, գեղագիտական ճաշակն ու ճանաչողությունը: Ծանոթացնում է հայ նկարիչներին և նրանց կտավներին:
Խաղի տարբերակները
1. Զույգերի որոնում.
Քարտերը շարեք սեղանին, թույլ տվեք մի քանի վայրկյան նայել, ապա շրջեք: Մասնակիցները հերթով բացում են քարտերն ու փնտրում զույգերը: Հաղթում է ամենաշատ զույգեր հավաքողը:
2. Արագության խաղ.
Մեկնարկեք վայրկյանաչափը (օրինակ՝ 10 վայրկյան) և առաջարկեք երեխային գտնել հնարավորինս շատ զույգեր:
3. Հետաքրքիր պատմություններ.
Պատմեք նկարիչների կյանքից զվարճալի դեպքեր. զուգորդումները կօգնեն երեխային հեշտությամբ մտապահել տեղեկությունները:
4. Արվեստի ուսումնասիրում.
Միասին բացահայտեք հեղինակների մյուս հայտնի գործերը:
5. Ստեղծագործական առաջադրանք.
Առաջարկեք երեխային ընտրել նկարներից մեկն ու ինքնուրույն նկարել նույն թեմայով:
Validate your login