Անվճար առաքում՝ 10,000 դրամ և ավելի պատվերների դեպքում
Զարգացնում է հիշողությունը, ուշադրությունը, դիտողականությունն ու մրցակցային ոգին: Ընդլայնում է աշխարհայացքն ու փոխանցում կարևոր արժեքներ:
Խաղի տարբերակները
1. Զույգերի որոնում.
Քարտերը շարեք սեղանին, թույլ տվեք մի քանի վայրկյան նայել, ապա շրջեք: Մասնակիցները հերթով բացում են քարտերն ու փնտրում զույգերը: Հաղթում է ամենաշատ զույգեր հավաքողը:
2. Արագության խաղ.
Մեկնարկեք վայրկյանաչափը (օրինակ՝ 10-15 վայրկյան) և առաջարկեք երեխային գտնել հնարավորինս շատ զույգեր:
3. Հետաքրքիր պատմություններ.
Պատմեք քարտերում պատկերված հայ մեծերի մասին զվարճալի դեպքեր. զուգորդումները կօգնեն երեխային հեշտությամբ մտապահել տեղեկությունները:
4. Արժեքների քննարկում.
Զրուցեք մեծերի լավագույն հատկանիշների մասին և հարցրեք երեխային, թե ում կցանկանար նմանվել:
Validate your login