Անվճար առաքում՝ 10,000 դրամ և ավելի պատվերների դեպքում
Խաղը զարգացնում է՝ հիշողությունը, ուշադրությունը, դիտողականությունը և մրցակցային ոգին:
Խաղի 4 հետաքրքիր տարբերակ
1. Հիշողության խաղ (Զույգերի որոնում).
Շարեք դրոշները սեղանին, թույլ տվեք երեխային մի քանի վայրկյան նայել, ապա շրջեք դրանք: Երեխան պետք է բացի դրոշներն ու գտնի համապատասխան զույգերը:
2. Ուշադրության ստուգում.
Դրոշները շարեք սեղանին և խնդրեք երեխային գտնել Ձեր նշած երկրի դրոշը:
3. «Ո՞րն է բացակայում».
Շարեք դրոշները, 10 վայրկյան անց խնդրեք երեխային փակել աչքերը: Թաքցրեք մի քանի դրոշ և առաջարկեք թաքնվածները նշել:
4. Ճանաչողական և ստեղծագործական.
Պատմեք երկրների մասին, երեխայի հետ նկարեք դրոշները և միասին յուրաքանչյուր պետության համար հետաքրքիր խորհրդանիշ հորինեք:
Validate your login