Գտիր ստվերը. Խոհանոց

SKU:
57
2 900 ֏

• Տարիք - 3+

• Փոքր խաղաքարտ - 36

• Մեծ խաղաքարտ - 4

 

button minus button plus

Զարգացնում է ուշադրությունը, դիտողականությունը, տրամաբանությունն ու բառապաշարը, նպաստում է շփման հմտություններին:

Խաղի տարբերակները.

1. Ստվերների համադրում (Հիմնական).

Երեխան գտնում է փոքր քարտի պատկերին համապատասխան ստվերը և տեղադրում մեծ քարտի վրա:

2. «Ի՞նչ է ստվերը».

Բացատրեք ստվերի առաջացման սկզբունքը, ցույց տվեք իրական ստվերներ և առաջարկեք երեխային ինքնուրույն ստեղծել կամ կռահել դրանք:

3. Վերլուծություն և խմբավորում.

Քննարկեք պատկերների ձևը, գույնը, չափն ու կիրառությունը: Խնդրեք քարտերը խմբավորել ըստ որևէ հատկանիշի (օրինակ՝ ըստ գույնի):

4. Հիշողության մարզում.

 Հաջորդականություն․ Շարեք 7 քարտ, թույլ տվեք նայել մի քանի վայրկյան, ապա խառնեք և առաջարկեք վերականգնել նախկին հերթականությունը:

 Նկարչություն․ Ցույց տվեք ստվեր-քարտը և խնդրեք հիշողությամբ նկարել պատկերը:

5. Պատմության հորինում.

Առաջարկեք առանձնացնել մի քանի քարտ և դրանց մասնակցությամբ հետաքրքիր պատմություն հորինել:

Կարծիքներ

Թողնել կարծիք
Դուք վերանայում եք՝Գտիր ստվերը. Խոհանոց